Քուքիների ընդհանուր քաղաքականություն

Վերջին թարմացում՝ Մարտի 24, 2026

Քուքիների ընդհանուր քաղաքականություն

Քուքիների այս քաղաքականությունը հանդիսանում է Abbott-ի Գաղտնիության քաղաքականության և այլ գործող գաղտնիության ծանուցումների լրացում։ Այն տրամադրում է լրացուցիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Abbott-ն օգտագործում քուքիները և նմանատիպ դիտարկող տեխնոլոգիաներ մեր կայքերում։ Քուքիների օգտագործումը կարող է տարբեր լինել՝ կախված կայքի նպատակից, տարածաշրջանից կամ կիրառվող իրավական պահանջներից։

1. Ի՞նչ են քուքիները և ինչու՞ ենք մենք կիրառում դրանք:

Քուքին փոքր տեքստային ֆայլ է, որը կայքն ավելացնում է ձեր սարքին, երբ այցելում եք կայք։ Քուքիները հնարավորություն են տալիս կայքին ճանաչել ձեր սարքը՝ տարբեր նպատակներով։ Օրինակ, երբ դուք Abbott-ի կայքում մուտքագրում եք տվյալներ որևէ ձևաթղթում կամ տվյալների դաշտում, քուքիները կարող են թույլ տալ կայքին հիշել ձեր նախընտրությունները, օրինակ՝ այն բաժինները, որոնք դուք առավել հաճախ եք այցելում, կամ, ձեր ընտրությամբ, ձեր օգտատիրոջ նույնականացուցիչը։

Քուքիները և նմանատիպ տեխնոլոգիաներն օգնում են Abbott-ին.

  • Ապահովել և բարելավել մեր կայքերի աշխատանքը
  • Ձեր փորձառությունը դարձնել անհատականացված
  • Հասկանալ կայքի թրաֆիքը և օգտագործման օրինաչափությունները
  • Բարելավել աշխատանքը և անվտանգությունը
  • Աջակցել վերլուծությանը, ֆունկցիոնալությանը և, հնարավորության դեպքում, գովազդային գործունեություններին

Կայքի որոշ գործառույթներ կարող են աշխատել ոչ ճիշտ՝ առանց անհրաժեշտ/մշտապես ակտիվ քուքիների։

Հետագծման այլ տեխնոլոգիաներ

Abbott-ը կարող է նաև օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսիք են վեբ բիքոնները (նաև հայտնի որպես ինտերնետ թեգեր, մեկ պիքսելանոց GIF-եր, թափանցիկ GIF-եր կամ անտեսանելի GIF-եր)։ Այս փոքր չափի գրաֆիկական տարրերը մեզ հնարավորություն են տալիս վերլուծել կայքի օգտագործումը։ Օրինակ՝ քանի անգամ է էջը դիտվել կամ արդյոք որևէ էլեկտրոնային նամակ բացվել է։ Դրանք կարող են ներառվել առցանց գովազդներում կամ մեր էջերում՝ արդյունավետությունը գնահատելու և մեր ծառայությունները բարելավելու համար։

2. Մեր կողմից օգտագործվող քուքիների և հետագծող տեխնոլոգիաների տեսակները

Ժամանակավոր և մշտական քուքիներ

Ժամանակավոր քուքիներ

  • Ժամանակավոր են և ջնջվում են, երբ փակվում է ձեր վեբ դիտարկիչը։
  • Կիրառվում են կայքի օգտագործումը հեշտացնելու, անպատշաճ ուղարկումները կանխելու և համախմբված վիճակագրություն հավաքելու համար։

Մշտական քուքիներ

  • Մնում են ձեր սարքում մինչև դրանց ջնջելը կամ ժամկետի լրանալը։
  • Օգտագործվում են ձեր կարգավորումներն ու նախընտրությունները հիշելու, վերադարձող օգտատերերին ճանաչելու և ձեր փորձը անհատականացնելու համար։
  • Մշտական քուքիները կարող են պարունակել անձնական տեղեկատվություն միայն այն դեպքում, եթե դուք այն տրամադրել եք կամավոր կերպով (օրինակ՝ գրանցման կամ համաձայնության միջոցով)։

Կայքի սեփական և երրորդ կողմի քուքիներ

  • Կայքի սեփական քուքիները սահմանվում են Abbott-ի կողմից:
  • Երրորդ կողմի քուքիները սահմանվում են ծառայություն մատուցողների կամ գործընկերների կողմից (օրինակ՝ վերլուծական կամ գովազդային ծառայություններ), որոնք չեն կառավարվում Abbott-ի կողմից։ Abbott-ը կարող է օգտագործել երրորդ կողմի քուքիներ (օր.՝, reCAPTCHA Enterprise)՝ իր կայքերը սպամից, խարդախությունից և չարաշահումներից պաշտպանելու համար։

               o  Երրորդ կողմերը կարող են մշակել տեղեկատվությունը իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունների, օգտագործման պայմանների կամ վերջնական օգտատիրոջ լիցենզային համաձայնագրերի համաձայն. խորհուրդ ենք տալիս ուսումնասիրումը դրոնք։
               o  Abbott-ը կարող է նաև օգտագործել տեխնոլոգիաներ՝ քուքիների միջոցով հավաքագրված տվյալները անձնական տվյալները հեռացնելու կամ համախմբելու համար՝ ձեր գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։

3. Քուքիների տեսակները

Abbott-ի կայքերը կարող են օգտագործել քուքիները տարբեր նպատակներով։ Կախված կոնկրետ կայքից, ենթադոմեյնից կամ տարածաշրջանից՝ քուքիների տեսակները կարող են տարբեր լինել։ Հաճախ հանդիպող տեսակներից են.

  • Մշտապես ակտիվ / Պահանջվող քուքիներ
    Այս քուքիները անհրաժեշտ են կայքի և հիմնական գործառույթների աշխատանքի համար, ներառյալ անվտանգությունը (օրինակ՝ reCAPTCHA Enterprise), ցանցի կառավարումը, հիմնական գործառույթները և աուդիո ու վիդեո նյութերի անհրաժեշտ վերարտադրումը։ Դրանք կարող են տրամադրվել Abbott-ի կամ մեր գործընկեր ծառայությունների կողմից։ Այս քուքիները չեն կարող անջատվել:
  • Գործառական քուքիներ
    Այս քուքիները հնարավորություն են տալիս ընդլայնված գործառույթների իրականացում և անհատականացում, օրինակ՝ լրացուցիչ մեդիա բովանդակություն, գործիքներ և հնարավորություններ։ Այս քուքիները կարող են թույլ տալ տեղեկատվության փոխանցում երրորդ կողմերին։ Եթե դրանք անջատված են, որոշ գործառույթներ կարող են ճիշտ չաշխատել։
  • Կայքի աշխատանքի քուքիներ
    Այս քուքիները օգտագործվում են վերլուծության համար, ներառյալ՝ այցելուների վարքի ուսումնասիրությունը, ամենահայտնի էջերի բացահայտումը և օգտատերերի կողմից կայքի օգտագործման վերլուծությունը։ Այս քուքիները կարող են վերլուծական նպատակներով տեղեկատվություն տրամադրել երրորդ կողմերին:
  • Գովազդային քուքիներ
    Այս քուքիները նպաստում են թույլատրված մարքեթինգային և գովազդային գործունեությանը։ Դրանք կարող են օգտագործվել ձեր հետաքրքրությունների շրջանակը ստեղծելու, ձեր թվային փորձառությունը հարմարեցնելու, այլ կայքերում համապատասխան գովազդներ ցուցադրելու և սոցիալական մեդիայի միջոցով կիսվելու հնարավորություն ապահովելու համար։ Այս քուքիները նույնպես կարող են հնարավորություն տալ երրորդ կողմ հանդիսացող գործընկերներին տվյալներ հավաքել իրենց սեփական օգտագործման համար։

Խնդրում ենք նկատի ունենալ. Abbott-ի ոչ բոլոր կայքերն են օգտագործում բոլոր տեսակի քուքիները։ Քուքիների օգտագործումը կարող է տարբեր լինել՝ կախված կայքի նպատակից, տարածաշրջանից կամ գործող իրավական պահանջներից։

4. Ձեր քուքիների / գաղտնիության նախընտրությունները

Տեղական օրենքներով պահանջվելու կամ համապատասխան դեպքերում Abbott-ը օգտատերերին հնարավորություն է տալիս ընտրել ոչ պարտադիր քուքիները։

Քուքիների ծանուցման վահանակներ և նախընտրությունների կարգավորումների կենտրոններ

  • Երբ առաջին անգամ այցելում եք Abbott-ի որոշ կայքեր, հայտնվում է քուքիի վահանակը։
  • Կախված տարածաշրջանից և գործող իրավական պահանջներից՝ դուք կարող եք ընդունել, մերժել կամ հարմարեցնել ձեր քուքիների կարգավորումները՝ ընտրելով «Ձեր գաղտնիության ընտրությունները», «Կառավարել քուքիները» կամ այլ նմանատիպ հղումներ։
  • Դուք կարող եք ցանկացած պահի փոխել ձեր նախընտրությունները քուքիների նախընտրությունների կենտրոնի միջոցով, որը սովորաբար հասանելի է յուրաքանչյուր կայքի էջի ներքևի հատվածում։

Ֆունկցիոնալ քուքիների անջատման դեպքում կայքի որոշ հնարավորություններ կարող են սահմանափակվել կամ չգործել պատշաճ կերպով։

Վեբ դիտարկիչի (browser) և սարքի կարգավորումներ

Դուք կարող եք նաև կառավարել քուքիները ձեր դիտարկիչի կարգավորումների միջոցով՝ ջնջելով քուքիները, սահմանափակելով դրանց որոշ տեսակները կամ կարգավորելով ծանուցումները, երբ քուքիներ են ավելացվում։ Այս կարգավորումները կարող են լինել տարբեր՝ կախված վեբ դիտարկիչից և ձեր սարքից:

5. Քուքիների այս քաղաքականության փոփոխություններն ու թարմացումները

Abbott-ը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացնել քուքիների այս քաղաքականությունը՝ մեր պրակտիկայի, տեխնոլոգիաների կամ իրավական պահանջների փոփոխություններին համապատասխան։ Մենք խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել այս քաղաքականությունը՝ տեղեկացված լինելու մեր կողմից քուքիների օգտագործման մասին։

6. Կա՞ն հարցեր:

Եթե ունեք հարցեր քուքիների ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, կարող եք կապվել մեզ հետ՝ օգտագործելով Abbott կայքի «Կապ մեզ հետ» հղումը կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ. privacy@abbott.com

Loading...